Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ՝ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորելու համար

Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ՝ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորելու համար
17.12.2015 | 15:58

«100 կյանք» (100 lives) մարդասիրական նախաձեռնությունը, որի նպատակն է երախտագիտություն հայտնել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 1915-ին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել, ամենամյա կրթաթոշակ է սահմանել երիտասարդ լիբանանցի կանանց ու աղջիկների համար՝ Դիլիջանի միջազգային դպրոցում կրթություն ստանալու համար: «Որպես միջազգային մակարդակի առաջատար իրավապաշտպան՝ Ամալ Քլունին ոգեշնչող կերպար է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող կանանց համար: Նա արդարության, կարեկցանքի ու նվիրվածության մարմնացում է: Սրանք մարդկային այն որակներն են, որոնք հատուկ են աշխարհի քաղաքացիներին»,- մեջբերում է Asbarez-ը «100 կյանք» նախաձեռնության և Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիր, հայտնի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի խոսքերը: Ամալ Քլունիի անվան կրթաթոշակը ամեն տարի կտրվի 1 լիբանանցի ուսանողուհու, որ հետաքրքրվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: 2016-ին այս կրթաթոշակի շնորհիվ Դիլիջանի միջազգային դպրոցում ուսանելու կգա Փամելա Թեբչրանին։

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ